Քրեական հետախույզները հայտնաբերեցին Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 14.00-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով . ապրիլի 25-ից հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Ջնդի Ա.-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: