Քրեական հետախույզները Ազատան գյուղում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈԳՎ և Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում հայտնաբերվել և Ախուրյանի բաժին բերման են ենթարկվել 43-ամյա Հովիկ Ա.-ն և 50-ամյա Լյովա Ա.-ն, որոնք 2021 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Յակուտսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: