Քրեական հետախույզները կեղծ համարանիշով «Տոյոտա Լենդ Կրուզեր» են հայտնաբերել
Մայիսի 29-ին, ժամը 17.50-ին, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու կասկածանքով, Էջմիածին քաղաքից «Տոյոտա Լենդ Կրուզեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի 35-ամյա մի բնակիչ:
Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի իրական հաշվառման համարանիշն այլ է:
Հաշվառման համարանիշերը վերցվել են:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: