ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերվել

Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Ավանի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքից բերման է ենթարկվել 56-ամյա Սամվել Ղ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամվել Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

***

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 11-ին Էջմիածին քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Նարինե Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարինե Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: