Քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
12.01.2024 12:27
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա Մարատ Կ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: