Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
11.12.2020 11:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 10-ին բաժին բերման է ենթարկվել 58-ամյա Արթուր Տ.-ն, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) հատկանիշներով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Տ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: