Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
26.04.2021 12:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 23-ին Արագածավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Ալբերտ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի
(Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ալբերտ Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: