Քրեակատարողական հիմնարկության աշխատակիցը չհասցրեց թմրամիջոցը փոխանցել կալանավորին
14.12.2012 19:52
Արձանագրված դեպքեր
2012 թ. օգոստոսի 8-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Ալբերտ Գալստյանը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած բջջային հեռախոսի միջից հայտնաբերվել է սպիտակ պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված «սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող օվալաձև դեղահաբ` երկու մասի բաժանված:
Ա. Գալստյանը հայտարարել է, որ հեռախոսը պետք է նույն օրը փոխանցեր նույն քրեակատարողական հիմնարկության կալանավորներից մեկին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ա. Գալստյանը կալանավորվել է: