Գողությունը բացահայտվեց
09.03.2017 09:55
Գողություն
Փետրվարի 14-ին, ժամը 23-ին, 1989 թ. ծնված Անժելա Պ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 75ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ, անձնագիրը, սոցքարտը, բանկային և զեղչի քարտեր:
Օրերս ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1951 թ. ծնված Մնացական Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: