«ՎԱԶ-21033»-ը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա պատնեշին և կողաշրջվել
15.05.2017 11:55
ՃՏ պատահարներ
Մայիսի 15-ին, ժամը 1-ի սահմաններում, «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա պատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: