ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կեղծիք, հափշտակություն, վնասում, պատժի կրումից խուսափում. մեղավորները հայտնաբերվեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 22.55-ին, բաժին է կամավոր ներկայացել 1975 թ. ծնված Նորայր Ք.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 22-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 10.00-ին, Պուշկինո գյուղի կենտրոնական մասից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը օգոստոսի 16-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին և 2-րդ մասերի և 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 2-րդ մասի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: