«ՎԱԶ-2101»-ի ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
28.06.2017 11:28
ՃՏ պատահարներ
Հունիսի 27-ին, ժամը 23.20-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ Մ2 ճանապարհի 10.4 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ ուղևորը՝ 1989 թ. ծնված Սիրուն Հարությունյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: