Մահվան ելքով վրաերթ Լենինգրադյան փողոցում
28.07.2017 14:38
ՃՏ պատահարներ
Հուլիսի 27-ին, ժամը 13.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Ալվարդ Երիցյանին և 32-ամյա տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 28-ին, ժամը 1.50-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա. Երիցյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: