Վարորդը և ուղևորը մահացել են
14.05.2017 15:25
ՃՏ պատահարներ
Մայիսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108», «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1969 թ. ծնված Լյովա Շահվերդյանը, և ուղևորը՝ 1976 թ. ծնված Լավրենտ Սինանյանը, տեղում մահացել են, իսկ «ԳԱԶ-2705»-ի ուղևորը մարմնական վնսավածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-2108»-ի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: