Բացատրական աշխատանքը հետախուզվողին օգնեց
12.05.2015 10:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության ՔՀԳ վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը մայիսի 7-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Էդգար Գ.-ն փոխանցվել է Կենտրոնականի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: