ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան փողոց-Թումանյան փողոց, Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց և Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Ճանապարհային ոստիկանություն