ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտվել էր տանտիրոջ բացակայությունից

05.08.2015 12:24 Գողություն
Օգոստոսի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1958 թ. ծնված Սիրվարդ Մ.-ն հաղորդում է տվել, որ 2010 թ. մայիսի 4-ին, ժամը 14.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իր համագյուղացին՝ 1979 թ. ծնված Արման Մ.-ն, օգտվելով իր բացակայելու հանգամանքից, բաց դռնից մտել է իր բնակարան և նախասրահի պահարանից գողացել ոսկե մատանի և ականջօղեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: