ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտվել էր դռան բաց լինելու հանգամանքից

01.04.2019 17:53 Գողություն

Մարտի 31-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճն քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, իր բնակարանի հյուրասենյակի սեղանից գողացել են բջջային հեռախոս:
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը, ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցից բերման են ենթարկել 18-ամյա Լեոնարդո Մ.-ին: Նա խոստովանել է, որ ոստիկանություն դիմած քաղաքացու բնակարանից ինքն է գողություն կատարել և ներկայացրել է գողացված բջջային հեռախոսը ու մետաղադրամներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված գումարի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: