Օգտվելով տանտիրոջ անուշադրությունից
19.03.2014 11:43
Գողություն
Մարտի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Մարինե Գ.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. օգոստոսին հյուրընկալվելով 1969 թ. ծնված Կարո Մ.-ի` Փամբակ գյուղում գտնվող տանը և օգտվելով նրա անուշադրությունից, գողացել է բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: