ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտվելով տանտիրոջ բացակայությունից գողություն են կատարել

17.04.2013 12:42 Գողություն
Ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին և 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին:
Պարզվել է, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված  Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել է իր ծանոթ Մովսես Մ.-ին, որն էլ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, ընկերոջ` Նարեկ Ա.-ի և ոմն Հրաչի հետ, նշված բնակարանից գողացել են Կայսրական Ռուսաստանի ժամանակահատվածի 5 ռուբլի անվանական արժողության թղթադրամ, 1923 թվականի վրացական լարի և հագուստ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: