1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օդամղիչ ատրճանակով կրակել էր բուքմեյքերական գրասենյակի պատուհաններին

Օդամղիչ ատրճանակով կրակել էր բուքմեյքերական գրասենյակի պատուհաններին

Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:
Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 04.00-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկել Աշտարակ քաղաքի 20 և 27 տարեկան երկու բնակչի: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է օդամղիչ ատրճանակից կրակել և վնասել գրասենյակի պատուհանների ապակիները:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: