Հետախուզվող կինը օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն
04.06.2019 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 63-ամյա Սուսաննա Ք.-ն, որը 2018թ. օգոստոսի 23-ից հետաղուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: