Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
03.07.2023 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի և ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 32-ամյա Վլադիմիր Ա.-ն: Նա հունվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: