ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Շիրակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 3-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Հրանուշ Ղ.-ն, որը 2004 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հրանուշ Ղ.ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: