Հայտնաբերվեց Շիրակ օդանավակայանում
Ոստիկանության Կումայրիի բաժնի Շիրակ օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, ժամը 16.50-ին, սահմանապահ վերահսկողության գոտու բաժնից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Աշոտ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՆ հարավային շրջանի ոստիկանության կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Հ.-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: