Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին, ժամը 02.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 24-ամյա Վահան Ս.-ին, որը 2020 թ. փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					