Գողության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում
08.06.2022 14:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Անի Ա.-ին, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: