Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
08.08.2023 11:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին, ժամը 05.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 24-ամյա Հայկ Բ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: