Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գեորգե Դ.-ն, որը 2016 թ. ապրիլի 15-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					