Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
19.07.2023 11:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին Երևան-Դոհա չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է 33-ամյա Արթուր Մ.-ն: Նա հունիսի 1-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: