Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
20.10.2022 11:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 19-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա Արա Չ.-ին, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: