Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
24.05.2023 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին, ժամը 23.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 52-ամյա Մակիչ Ս.-ն, որը 2020 թ. հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: