Արարատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
25.04.2022 10:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 23-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման են ենթարկել 43-ամյա Զոհրաբ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: