Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդնավակայանից
22.07.2017 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին, «Զվարթնոց» օդնավակայանից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: