ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խաղահրապարակին հարակից աղբարկղերի մոտ զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածում գտնվող խաղահրապարակին հարակից աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիեթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» տիպի նռնակի պայթուցիչ, 6 պայթուցիչ, որոնցից 4-ի վրա ամրակցված էին էլեկտրական մալուխներ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 98 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: