«ԳԱԶ-2410»-ը ընկել է ձորը: Վարորդի սթափության վիճակը պարզվում է
25.11.2015 12:05
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդի սթափության վիճակը պարզվում է:
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: