Մահվան ելքով վրաերթ Օձուն գյուղում
27.01.2021 11:02
ՃՏ պատահարներ
Հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղի ոլորաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Մարինե Ղահրամանյանին, որը մահացել է: Բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: