ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էին օղի թորելու կաթսաներ. Մեղրիի ոստիկանների բացահայտումը

22.04.2019 15:06 Գողություն

Ապրիլի 21-ին 73-ամյա մի կին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 10-ից 17-ը ցանկապատի վրայով մուտք են գործել Ագարակ քաղաքի իր հողամաս և գողացել օղի թորելու պղնձե կաթսա՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի նյութական վնաս: Կինը հավելել է, որ նույն կերպ մուտք են գործել նաև Ագարակ քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող և դարձյալ իրեն պատկանող առանձնատան բակ և կրկին գողացել օղի թորելու պղնձե կաթսա՝ այս անգամ պատճառելով մոտ 150 հազար դրամի նյութական վնաս:
Նա հայտնել է, թե նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է գողություն կատարած անձին գտնել իր ուժերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են 35-ամյա Ալիկ Պ.-ն և 30-ամյա Ասատուր Ա.-ն:
Ալիկը նույն օրը բերման է ենթարկվել բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ասատուրին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: