Օշական գյուղի բնակչի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունները, օգոստոսի 10-ին Օշական համայնքում հայտնաբերեցին և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած կասկածի հիման վրա, ձերբակալեցին Ոսկեվազ գյուղի 48-ամյա մի բնակչի։
Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգվածով տարբեր քաշի 3 փաթեթ և մոխրացած հետքերով ապակե կաթուցիչ։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: