Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը)
01.11.2016 10:44
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է գողության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: