Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 1-ից 4-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 12, յուրացման կամ վատնման 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և իշխանության նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, պետական հասարակական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: