Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 5-ից 6-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 3, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և կաշառակերության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և սպանության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: