Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 3-ից 6-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 29, անձնական ունեցվածքի գողության 20, խարդախության 14, յուրացման կամ վատնման 9, կաշառակերության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, թմրամիջոցի հայտնաբերման, հարկերից խուսափելու և ծեծի 3-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և զենք-զինամթերքի առգրավման 2-ական, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի գաղտնի հափշտակման ու ոստիկանության ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից լիազորությունների չարաշահման և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած և 6 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 3 և կամավոր հանձնելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության և մարմնական վնասվածքի 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: