Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 5-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 4-ական, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, դրամանենգության, կաշառակերության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Մասնավորապես՝ 3 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 664 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 2 և պետական հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: