Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 6-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ծեծի և ապօրինի զենք, զինամթերք պահելու 2-ական, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, ջրերն աղտոտելու և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու 1-ական :
Հայտնաբերվել է 5, կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, ավազակային հարձակման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: