Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 7-ից 8-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, կաշառակերության 3, անձի առևանգման 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: