Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 9-ից օգոստոսի 10-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից օգոստոսի 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել են:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 9 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 5, խարդախության 7, յուրացման կամ վատնման 2, պաշտոնական լիազորությունների չարաշահման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: