Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 11-ից 14-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 19, յուրացման կամ վատնման 13, խարդախության 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: