Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 17-ից 19-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 24, մարմնական վնասվածք հասցնելու 18, յուրացման կամ վատնման 14, խարդախության 7, թմրանյութի հայտնաբերման 4, անձի առևանգման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք՝ ընհանուր առմամբ հանձնվել է 4 միավոր զենք, որից՝ ինքնաշեն 1 ինքնաձիգ, 3 հրացան, 2 նռնակ, ինքնաձիգի պահունակներ, 6 փամփշտատուփ, 4 լուսաձայնային և լուսային հրթիռ, տարբեր տրամաչափի 804 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: