Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 24-ից 25-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության և կաշառակերության 6-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման 2, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: